ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Էրդողանի ուղին դժվարացնելու են տարբեր իրողություններ

Էրդողանի ուղին դժվարացնելու են տարբեր իրողություններ
18.07.2023 | 22:36

Թուրքիա-Արևմուտք մերձեցման նոր փուլը, իմ կարծիքով, ընթանալու է որոշակի խոչընդոտներով: Էրդողանի ուղին դժվարացնելու են տարբեր իրողություններ: Մոսկվայից սեղմելու են բոլորիս քաջ հայտնի ռազմա-տնտեսական և քաղաքական լծակները: Ռուսական հրթիռները հարվածելու են պրոթուրքական զորամիավորների դիրքերին հյուսիսային Սիրիայում, ռուս տուրիստները չեն գնալու Թուրքիա, Իրանի ավանդական անբարյացակամությանը պանթուրքական ծրագրերին խրախուսելու են տարբեր կենտրոններից, կենտրոնասիական պետություններին Մոսկվայից և Պեկինից զգուշացնելու են թյուրքախոս երկրների ինտեգրացիայից հեռու մնալու մասին, Պուտինը կհրաժարվի Անկարա պաշտոնական այցից, կդժվարանա ատոմակայանի շահագործման հետ կապված համագործակցությունը, իսկ С-400 հրթիռների ծրագրային ապահովումը կխափանվի, և էլի շատ բաներ:

Բայց այս ամենի շարքում կառանձնացնեմ երկու առավել կարևոր հանգամանք: ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մեջ կա քողարկված հակաթուրքականություն, որը մերթ ընդ մերթ ջրի երես է բարձրանում: Այն գլխավորում է Ֆրանսիան, նրա կողքին են Հունաստանը և Կիպրոսը, երբեմն՝ նաև Գերմանիան, երբ այնտեղ գլուխ է բարձրացնում թուրքական համայնքը: Այնպես որ, ԵՄ-ն առայժմ փակ կլինի: Երկրորդը Թուրքիայի ներսում քրդերին ակտիվացնելու և Արևելյան Անատոլիան ապակայունացնելու արտաքին գործոնների առկայությունն է: Իսկ քրդերն էլ հենց դրան են սպասում: Բացառված չէ նաև Էրդողանի կրտսեր եղբոր Ալիևին խեղճացնելու քայլեր ձեռնարկվեն. նավթամուղ-գազամուղի անվտանգության խնդիր կա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3733

Մեկնաբանություններ